21 / Հուլիս / 2020 : 09-04

Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե իբր Սերբիայից Հայաստան ականանետեր են ներկրվել Վրաստանի տարածքով:

Այս հայտարարությունները Վրաստանի ԱԳՆ-ն գնահատել է որպես հանրությանը մոլորեցնելու փորձ, նշել, որ դա ապատեղեկատվություն է:

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն ապատեղեկատվություն է տարածել: Ցավում եմ, որ ադրբեջանական «լուրջ» համարվող համացանցային պարբերականն օբյեկտիվորեն չի նկարագրում փաստերը, հանրությանը մոլորեցնում է և փորձում սևացնել վրաց-ադրբեջանական գործընկերությունն ու բարեկամությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Չնայած այս հայտարարությանը՝ Սերբիայի դեսպանն այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Դիտվել է 48129անգամ
Վերջին լուրեր