Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2020 : 10-37

Լոս Անջելեսի քաղաքապետն իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության: 

Լոս Անջելեսի քաղաքապետը հայկական համայնքին աջակցող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

 

«Մենք կանգնած ենք հայկական համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին, այն է՝  հարված հասցնել Հայաստանի քաղաքացիական ԱԷԿ-ին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»,-նշել է Էրիկ Գարսետին՝ ավելացնելով, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության միակ ուղին են:

Դիտվել է 10546անգամ
Վերջին լուրեր