21 / Հուլիս / 2020 : 14-18

Զոհրաբ Մնացականյանը նշել է, թե երբ է հնարավոր Փաշինյան-Ալիև հանդիպում

Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահության ձեւաչափը չի աշխատում: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այն գործել է շատ արդյունավետ, եւ ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն եւ չեմ տեսնում որեւէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի»,-ընդգծել է Մնացականյանը:

Հարցին, թե երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման եւ փակուղուց դուրս գալու հարցում, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք հանձնառու ենք օգտագործելու յուրաքանչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Ղեկավարների միջեւ հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. եւ կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր:

Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, որոնք բանակցում են, եւ արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել  բանակցություններում արդյունքի հասնելու համար։

Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»:

 

Կարդացեք հարցազրույցն ամբողջությամբ՝ կից հոդվածը ստորև

«Ատոմակայանին ուղղված սպառնալիքը, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է».  Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «France 24» -ին 

Դիտվել է 24711անգամ
Վերջին լուրեր