21 / Հուլիս / 2020 : 17-27

Մասկը խոսել է ուղեղի չիպավորման առավելությունների մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը որոշ մանրամասներ է ներկայացրել չիպավորման, մասնավորապես՝ իրեն պատկանող Neuralink ստարտափի մշակած ուղեղային իմպլանտի վերաբերյալ, գրում է independent.co.uk-ը:

Պատասխանելով համակարգչային գիտնական Օսթին Հովարդի հարցին առ այն, թե արդյոք հնարավոր է Neuralink-ի ինտերֆեյսն օգտագործել երաժշտություն լսելու համար, SpaceX և Tesla Motors ընկերությունների հիմնադիրն ասել է, որ նման հնարավորություն կառաջանա:

Մասկի խոսքով՝ այժմ Neuralink-ը մշակում է այնպիսի տեխնոլոգիա, որը չիպավորված մարդուն հնարավորություն կտա երաժշտությունն ուղղակիորեն ուղեղով լսել: Դա նշանակում է, որ չիպի օգնությամբ ձայնային ալիքներն ուղղակիորեն գնալու են դեպի ուղեղ՝ շրջանցելով ականջն ու վեստիբյուլար նյարդը, որը պատասխանատու է լսողական  իմպուլսների համար:

Բացի այդ, Մասկն ասել է, որ ուղեղում ներդրված չիպը հնարավորություն կտա ի շահ մարդու վերահսկել հորմոնների մակարդակը, օրինակ՝ ձերբազատվել տագնապի զգացումից կամ կենտրոնանալ ինչ-որ հստակ թեմայի ուղղությամբ:

Ավելի վաղ գործարարը հայտարարել էր, որ Neuralink ընկերությունն առաջիկա ամիսներին մարդկային ուղեղում չիպ կներդնի: 

Դիտվել է 16782անգամ
Վերջին լուրեր