ԱՄՆ-ում սպանվել է «Մարկո Պոլո» սրճարանի նախկին սեփականատերը. վերջինիս կինը ծանր վիրավոր է

«Այսօր ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո Պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է, այս մասին գրում է freenews-ը։
Արման Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր:
Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ:
Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին,մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը:
Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով:
Նշենք, որ գործարարն ուներ 3 անչափահաս երեխա»: