22 / Հուլիս / 2020 : 12-16

Պետդեպարտամենտն ու Պենտագոնը, պետք է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնեն ամերիկյան ռազմական օգնություն ստացած պետությունների կոնկրետ զորամիավորումների վերաբերյալ

Հուլիսի 20-ին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությանը։

Ամերիկացի կոնգրեսականի հեղինակած լրացման համաձայն` ամերիկյան երկու ազդեցիկ գերատեսչությունները՝ Պետդեպարտամենտն ու Պենտագոնը, այսուհետ պետք է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնեն ամերիկյան ռազմական օգնություն ստացած պետությունների կոնկրետ զորամիավորումների վերաբերյալ՝ հստակեցնելով` արդյոք դրանք օգնություն ստանալուց առա կամ դրա ընթացքում ներքաշված չեն եղել միջազգային իրավունքի նորմերի կամ մարդու իրավունքների խախտումներ պարունակող գործողություններում։

 

«Այս լրացման ընդունումը կարևոր է հատկապես մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հարձակմամբ հարվածի տակ է դնում Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Որևէ պարագայում Միացյալ Նահանգները չպետք է օժանդակություն ցուցաբերի և գործակցի անխոհեմ պահվածք ցուցաբերող ավտորիտար պետությունների հետ, որոնցում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությունը սարսափելի է», - անդրադառնալով լրացումն ընդունելու անհրաժեշտությանը` նշել է Ֆրենք Փալոնը։

 

Այս թեմայի մանրամասներն է ներկայացնում Վրույր Թադևոսյանը՝ զրուցելով Վաշինգտոնի Հայ Դատի գրանսեյակի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանի հետ։

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 9484անգամ
Վերջին լուրեր