Ալիևն ընդդիմությանը մեղադրել է հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին՝ պնդելով, թե «հեղաշրջում է նախապատրաստվել»։
Իլհամ Ալիևը մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը դարձյալ անվանել է «կեղտոտ տարրեր» ու «սադրիչներ»: Նա հայտարարել է, որ այդ կուսակցության անդամները փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավերել այն:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կառավարության իսկ թույլտվությամբ կազմակերպված հավաքները հակառակ արդյունքն ունեցան: Իբր դրանք արվում էին Ադրբեջանի զինված ուժերին աջակցություն հայտնելու համար, սակայն ցուցարարները սկսեցին հակակառավարական կոչեր հնչեցնել ու հրաժարականներ պահանջել:
Իրավապահները կոշտ միջոցներ կիրառեցին և բազմաթիվ ձերբակալություններ եղան: