22 / Հուլիս / 2020 : 17-20

Դոլարի փոխարժեքը հատեց 484 դրամի սահմանագիծը. Եվրոն թանկացել է միանգամից 5 դրամով

 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 22-ին, կազմել է 484.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.96 դրամ (աճել է 5.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.72 դրամ (մնացել է անփոփոխ), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.83 դրամ (մնացել է անփոփոխ)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 319.96 դրամ, ոսկի՝ 28,681.32 դրամ, պլատին՝ 13,589.21 դրամ:

Դիտվել է 13039անգամ
Վերջին լուրեր