06 / Ապրիլ / 2020 : 17-37

 

6 ոստիկանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Այս պահին ունենք 11 մեկուսացաված ոստիկան: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Փոխոստիկանապետը հայտնեց նաև, որ 6 ոստիկանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է ոստիկանության համակարգում պարգևավճարներին, փոխոստիկանապետն ասաց, որ դրա ժամանակը չէ, չեն ստացել:

Աշոտ Ահարոնյանն իր հերթին հայտարարեց, թե չի բացառում, որ առանձին ոստիկաններ գումար փոխանցած լինեն հատուկ հաշվին, սակայն կազմակերպված դրամահավաք չի եղել:

Դիտվել է 7849անգամ
Վերջին լուրեր