Ծանր վիրավորումից մահացած 19-ամյա Արթուրն ավագ եղբոր հետ նույն զորամասում էր ծառայում (լուսանկարներ)

Տավուշում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար մոտ 10-օրյա պայքար մղած եւ այսօր զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։

Արթուրի մանկության ընկերը NEWS.am-ին պատմեց, որ Արթուրը զինծառայություն էր անցնում ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։

Հիշեցնենք, որ Արթուրը ծայրահեղ ծանր վիճակում էր, վիրավորվել էր հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Կարդացեք նաև՝
Մահացել է օրերս Տավուշում ծանր վիրավորում ստացած զինծառայողը
Այսօր մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին կտրամադրվի 58 մլն դրամ հատուցում