Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2020 : 11-16

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Փոփոխությունն օգնություն է նախատեսում Արցախին 1․4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Միացյալ Նահանգները ֆինանսավորում են մարդասիրական ծրագրերն Արցախում 1998 թվականից:

Արցախին օգնությունը վաղուց հարձակումների է արժանանում Ադրբեջանի ռեժիմի կողմից:

Տասնյակ հազարավոր փաստաբաններ կապ են հաստատել Կոնգրեսի հետ, որպեսզի ԱՄՆ-ի օգնությունն Արցախի ականազերծման հարցում ANCA-ի առցանց պորտալների միջոցով շարունակվի։

Դիտվել է 16876անգամ
Վերջին լուրեր