Ինչպես ներկել Զատիկի ձու
Զատիկը քրիստոնեական տոն է, որը տոնվում է ամեն գարնանը։
Զատկի ավանդույթներից մեկն է հավկիթներ ներկելը։ Հետագայում դրան ավելացել են նաև հավիթների զարդարելը։
Հայկական ավանդույթում, ներկած հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։
Պատրաստման եղանակը․
1․ Պատրաստել (նախկինից պահել) մեծ քանակի դեղին կամ կարմիր սոխի չոր կճեպները։
2․ Հավկիթների վրա գեղեցիկ նախշեր ստանալու համար, օգտագործել թարմ մաղադանոսի կամ համեմի կամ այլ կանաչիների ճյուղեր։
3․ Հում հավկիթի վրա դնել մաղադանոսի ճյուղը, ապա նրա շուրջը և հավկթի ամբողջ մակերեսը ծածկել սոխի կճեպներով։ Վերջում, սոխի կճեպները ամրացնել նրանց շուրջ թել փաթաթելով։
4․ Փաթաթած հում հավկիթները շարել կաթսայի մեջ և եփել։
5․ Եփելուց հետո բացելով ձվերի շուրջ փաթաթված կճեպները կստանաք սպիտակ բուսական նախշեր՝ կարմրավուն ֆոնի վրա։
6․ Ձվերը ցանկության դեպքում կարելի է փայլեցնել բուսական ձեթով և շարել պասկայի շուրջ։