24 / Հուլիս / 2020 : 13-54

Այսօր Ստամբուլում որպես մզկիթ վերաբացվում է Սուրբ Սոֆիան․ ուղիղ

Ստամբուլի և Թուրքիայի շատ նահանգների բնակիչներ վաղ առավոտյան հավաքվել են  Սբ Սոֆիա տաճարի դիմաց, որտեղ այսօր, 86 տարվա ընթացքում առաջին անգամ, կկատարվի ուրբաթօրյա աղոթք (նամազ). հայտնում է Anadolu- ն:

Ստամբուլի պատմական թաղամասում իրադարձությունները լուսաբանում են տեղական և արտասահմանյան տասնյակ լրատվամիջոցներ:

Որոշ հավատացյալներ պահում են Թուրքիայի դրոշները՝ վանկարկելով. «Ալլահը մեծ է. Շղթաները կոտրված են», վերաբացվեց Այա Սոֆիան» և այլն:

Հաշվի առնելով աղոթքին մասնակցել ցանկացողների մեծ թիվը, որոշվեց հավատացյալների համար հատկացնել մզկիթին հարող 5 տարածք: Հավատացյալները անցնում են ոստիկանության վերահսկողությունը և հավաքվում Սուլթան Ահմեդ հրապարակում:

Անվտանգությունն ապահովում են ոստիկանության 17 հազար աշխատակիցներ:

Ուրբաթ աղոթքին մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ 537 թ. կառուցված, 989 թ. երկրաշարժից հետո հայ ճարտարապետ Տրդատի կողմից վերանորոգված քրիստոնեական աշխարհի խորհրդանիշ տաճարը, 1453 թ. Կոստանդնուպոլսի անկումից հետո վերածվում է մզկիթի։ Նման կարգավիճակով գործում է մինչև 1934 թ. նոյեմբերի 24-ը, երբ աշխարհիկ Աթաթուրքի հրամանով մզկիթը վերածվում է թանգարանի։ Սակայն 86 տարի անց, 2020 թ. հուլիսի 10-ին Էրդողանի որոշմամբ Սբ. Սոֆիան դարձյալ վերածվում է մզկիթի։

Դիտվել է 11274անգամ
Վերջին լուրեր