ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՜չ, Ղարաբաղը ձերը չէ. հայի պատասխանը իր վրա զենքով հարձակված ադրբեջանցուն

«Ո՜չ, Ղարաբաղը ձերը չէ. հայի պատասխանը իր վրա զենքով հարձակված ադրբեջանցուն:
Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցին հայի վրա արտճանակ պահելով հարվածում, իսկ հայը կրկնում է. «Ո՜չ, Ղարաբաղը ձերը չէ»:
Հիշեցնենք, որ մի քանի օր է Մոսկվայում և այլ քաղաքներում անդրբեջանցիները խմբերով հարձակվում են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների և հայերի վրա, վնասում են մեքենաները և ծեծի ենթարկում ուղևորներին:
Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացրել էր, որ հայերի վրա հարձակում գործած ավելի քան 50 ադրբեջանցի ձերբակալվել է: Ռուսաստանի հայերի միությունը կոչ էր արել հայերին լինել զգոն և չտրվել սադրանքների:
Մեկ այլ դեպքում էլ, ադրբեջանցիների զայրացած ամբոխը Մոսկվայում ծեծի էր ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: