Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անվճար կլինի

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն անվճար կլինի քաղաքացիների համար,-փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, պատվաստումների արշավը կսկսվի շիճուկի հայտնվելուց անմիջապես հետո: Ընդ որում, պատվաստանյութը կլինի անվճար:
«Բոլոր պատվաստումներն անվճար կլինեն, դրա համար կաշխատի ամբողջ ամբուլատոր պոլիկլինիկական ցանցը»,- hայտարարել է քաղաքապետը։
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ այս տարի կուժեղացվեն նաև գրիպի դեմ պատվաստումները, որպեսզի երկու վիրուսները միաժամանակ չտարածվեն:
Մոսկվայի քաղաքապետն ասել է, որ չնայած թեստավորման ծավալների ավելացման հետևանքով վարակվածների թիվն աճում է, ընդհանուր առմամբ միտումները նվազում են։