Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2020 : 20-27

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նա «Վարդաշեն» ՔԿՀ աշխատակից է

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Գողթի գյուղապետ Կարեն Գաբրիելյանը` նշելով, որ մոտ 30 տարեկան տղամարդը աշխատում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

«Շաբաթ օրը նրան  թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Այնուհետեւ  տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Ընտանիքի անդամները մեկուսացվել են տանը»,- ասաց Գաբրիլյանը:

Գյուղապետը նշեց, որ վարակվածի ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի:

«Նրա շփման շրջանակը մեծ չի, ամեն դեպքում մեկուսացրել ենք բոլորին տանը, դեռ ոչ մեկը առողջական գանգատ չունի: Ամեն առավոտ էլ գյուղի փողոցները, խանութները, ամեն ինչ քլորաջրով ախտահանում ենք»,- ասաց նա:

Դիտվել է 3981անգամ
Վերջին լուրեր