Պանդեմիայի օրերին հարուստները հետաքրքրվում են մասնավոր կղզիներով

Հարուստները սկսել են հետաքրքրություն դրսևորել մասնավոր կղզիների նկատմամբ: Նման հարցումներով նրանք սկսել են պարբերաբար դիմել անշարժ գույքի գործակալներին:
Միևնույն ժամանակ, անշարժ գույքի ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ինքնամեկուսացման համար հարմար որոշ կղզիների գները չեն գերազանցում լավ մեքենայի գինը:
Գործակալների խոսքով՝ համավարակը ստիպել է մարդկանց վերանայել իրենց հայացքները ներդրումներ անելու հարցում:
Մասնագետների տվյալներով՝ Կարիբյան, Հարավխաղաղoվկիանոսյան, ԱՄՆ-ի և ԵՄ մաս կազմող կղզիներն ու տարածքները այդ ցուցակում են, որոնց նկատմամբ հետաքրքրություն կա: