27 / Հուլիս / 2020 : 10-19

Գերմանիան դեմ է հանդես եկել Ռուսաստանին G7 հրավիրելուն

 

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայարարել է, որ իր երկիրը դեմ է հանդես գալիս Ռուսաստանին Մեծ յոթնյակի կազմ վերադարձնելու առաջարկներին։

«Ռուսաստանին բացառելու պատճառը կապված է եղել Ղրիմի բռնկցման և Ուկրաինայի արևելյան հատվածում իրականացված միջամտության հետ։ Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, ես Ռուսաստանին հրավիրելու հնարավորություն չեմ տեսնում»,-ասել է նա Rheinische Post-ին տված հարցազրույցում։

Մաասն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագրերի իրագործմանը, սակայն շարունակում է Ղրիմը համարել Ուկրաինայի մաս։

Մաասը հաստատել է G7-ին և G20-ին Բեռլինի հանձնառությունը և հայտարարել, որ երկիրը դեմ է հանդես գալիս այդ ձևաչափերի ընդլայնմանը։

Դիտվել է 6770անգամ
Վերջին լուրեր