Աշոտ Գևորգի Միքայելյան... այսօր հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողը
Արշավիր Ղարամյանը հրապարակել է այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողի լուսանկարը:
Ավելի վաղ yelaket.am-ը հաըտնել էր, որ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդացեք նաև
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Զինծառայող Աշոտ Միքայելյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին