Զինծառայող Աշոտ Միքայելյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին
Ինչպես արդեն հայտնել է yelaket.am-ը, հուլիսի 27-ին, ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՔԿ
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Աշոտ Գևորգի Միքայելյան... այսօր հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողը