Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2020 : 12-05

Լեհաստանը դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից

Լեհաստանի աջակողմյան կառավարությունը հայտնել է, որ դուրս է գալիս «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից»։

Ինչպես գրում է Euronews-ը, Ստամբուլի կոնվենցիան աշխարհում առաջին պարտադիր կոնվենցիան է՝ կանանց նկատմամբ բռնությունները կանխելու համար, բայց Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն կոնվենցիայի տեքստը որակել է որպես «վնասակար», քանի որ այն պահանջում է, որ դպրոցները երեխաներին սովորեցնեն գենդերի մասին՝ սոցիոլոգիական տեսանկյունից:

Հանգստյան օրերին Զիոբրոն ասել է, որ երկուշաբթի (հուլիսի 27-ին) նա կսկսի նախապատրաստել պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը:

Ըստ Զիոբրոյի, կոնվենցիայի հոդվածները, որոնք վերաբերում են երեխաների և երիտասարդների կրթության, ինչպես նաև ԼԳԲՏ համատեքստում ընտանեկան հարաբերությունների մասին, ընդունելի չեն:

«Մենք նաև մերժում ենք ընտանեկան հարաբերությունների խթանման ԼԳԲՏ տարրը՝ տեսակետ, որը քարոզում են ձախ կամ միասեռական շրջանակների ակտիվիստները, որոնք ցանկանում են իրենց համոզմունքները վերածել պարտադիր օրենքի», - ասել է նա:

Կիրակի օրը Եվրոպայի խորհուրդը «ահազանգում է», որ Լեհաստանը նպատակ ունի դուրս գալ կոնվենցիայից:

Դիտվել է 20246անգամ
Վերջին լուրեր