27 / Հուլիս / 2020 : 14-45

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել՝ ուժեղ փոթորկի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակ է հայտարարել Տեխաս նահանգում, որը տուժել է «Հաննա» հզոր փոթորիկից: Համապատասխան հրամանագիրը նա ստորագրել է հուլիսի 26-ին, ըստ Սպիտակ տան կայքի:

Թրամփը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու տեղի իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են փոթորկի արդյունքում առաջացած արտակարգ իրավիճակին դիմակայելուն:

Ավելի վաղ, Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը 254 շրջաններից 32-ում արտակարգ իրավիճակ մտցնելու մասին հայտարարություն է արել, հիմնականում ծովափնյա տարածքներում։

Սա այս տարվա` այս սեզոնի առաջին փոթորիկն է, որ ձևավորվել է Կարիբյան ավազանում։ Այն ժամում 56 կիլոմետր արագությամբ շարժվում էր Միացյալ Նահանգների ափերի ուղղությամբ։ Դոնալդ Թրամփի միջամտությունը թույլ կտա դաշնային հավելյալ ֆինանսավորում տրամադրել նահանգին։

Մինչ այդ նահանգային իշխանություններն էլ արտակարգ իրավիճակ էին հայտարարել և գումար ուղղել ափամերձ շրջանների խնդիրների լուծմանը։ Սպասվում է, որ փոթորիկը լուրջ խնդիրներ կառաջացնի այդ շրջաններում։ Փոթորկի կենտրոնական հատվածներում քամու արագությունը հասնում է վայրկյանում մոտ 40 մետրի։

 

 

 

 

 

Դիտվել է 16933անգամ
Վերջին լուրեր