Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2020 : 15-02

 

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում․ այդ թվում՝ Նախիջևանում

 

Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, այդ թվում՝ Նախիջեւանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան մեր երկրում, ըստ տարեկան պլանի, կանցկացվեն ադրբեջանա-թուրքական համատեղ լայնածավալ տակտիկական եւ թռիչքա-տակտիկական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ, երկու երկրների ցամաքային զորքերի եւ օդուժի մասնակցությամբ: Համատեղ զորավարժությունների մեջ ներգրավվելու են անձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային կայանքներ եւ ականանետներ, ինչպես նաեւ ռազմական ավիացիա եւ երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության միջոցներ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Հստակեցվում է, որ «ըստ պլանի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավաժություններն անցկացվելու են օգոստոսի 1-5-ը Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Քյուրդամիրում եւ Եվլախում»:

Դիտվել է 154791անգամ
Վերջին լուրեր