Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2020 : 16-03

Վրաստանը հերքել է լուրը, համաձայն որի Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրաքլի Չիկովանին հայտարարել է, որ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումների մասին լուրերն ապատեղեկատվություն են` ընդգծելով, որ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է պահպանում Ադրբեջանի հետ, և որ «Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա»: Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը:

Չիկովանին, այսպիսով, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան:

Չիկովանիի խոսքով` այս նորությունը հերթական ապատեղեկատվությունն է, որն օգտագործում են որոշ կուսակցական ԶԼՄ-ներ` իրենց նպատակների համար:

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը և ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-ասել է Չիկովանին:

 

Դիտվել է 42500անգամ
Վերջին լուրեր