Փայլանը Ստամբուլում ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկվելու հարցով հանդիպել է քաղաքապետի հետ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ՝ Գում Գափու թաղամասում հայ երիտասարդի վրա ադրբեջանցիների հարձակման դեպքի կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցով, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը:
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն հայաստանցիների դեմ հարձակումները կանխելու համար։ «Պետք է գտնել այդ հարձակումների հետեւում կանգնած ուժերին»,- նշել է հայազգի պատգամավորը:
Հուլիսի 27-ին Ստամբուլի Գում Գափու թաղամասում ադրբեջանցի մի քանի երիտասարդ ծեծի էին ենթարկել ՀՀ քաղաքացի մի երիտասարդի: «Ակօս»-ին պատահարի մասին հայտնել էր հարձակման ենթարկվածի մայրը: Վերջինի խոսքով՝ որդին վերջին մի քանի օրերին սպառնալիքներ էր ստացել, իսկ ադրբեջանցիները շարունակում էին սադրել։
Բացի այս միջադեպը, թաղամասում 50-անց երկու ՀՀ քաղաքացու և հայաստանցի մի կնոջ խանութում աշխատող անձնակազմը նույնպես հարձակման են ենթարկվել։ Նա նաև պահանջել է հետաքննություն սկսել այս միջադեպի առթիվ՝ հաշվի առնելով համացանցում տարածված տեսանյութերը։
