28 / Հուլիս / 2020 : 14-19

 

Թուրքական ԶԼՄ-ներ․ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին»

Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն համատեղ,- գրում է ermenihaber-ը։

Զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների զինանձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։

Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, գրել են, որ այն կապված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերի հետ և հավելել, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող նշյալ զորավարժությունների նպատակն է  ահաբեկել Հայաստանին։ 

Դիտվել է 83620անգամ
Վերջին լուրեր