Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2020 : 18-24

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք... Ու արև, արև, արև. Վահագն Դավթյան

 


Մի փոշոտ, փափուկ ճամփա,
Փշատի սադափ ծառեր,
Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք
Ու արև, արև, արև...

Կատարին՝ լույսից շիկնած
Մի թեթև ամպի ծվեն,
Արարատ լեռն է ցոլում՝
Նյութեղեն - աննյութեղեն:

Ուխտավոր հոգնած մի հով
Անցնելով բարդուց բարդի,
Գնում է, ծունկի իջնում
Խորանում Արարատի:

Մի փոշոտ, փափուկ ճամփա,
Փշատի սադափ ծառեր,
Մի կապու՜յտ , կապույտ երկինք
Ու արև, արև, արև...

Հովի հետ այդ ուխտավոր
Անցնելով բարդուց բարդի,
Ուզում ես գնա՜լ, գնա՜լ
Ու փարվել Արարատին:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
1952թ. 

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Հուլիս / 2020 : 18-24
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 61938անգամ
Վերջին լուրեր