28 / Հուլիս / 2020 : 21-13

Գիշերը թուրքական ռազմաօդանավը ուղևորվել է Նախիջևան. թե ինչ բեռ է տեղափոխվել` հայտնի չէ

 

Գիշերը, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող` Մուշի ավիաբազայից Նախիջեւան է ուղեւորվել թուրքական ռազմաօդային ուժերի A400 օդանավը, որն այսպես ասած առաջին հայացքից «գաղտնի առաքում»  է իրականացրել եւ ինչ որ տարօրինակ բեռ «առաքել»: 

Ինչպես հայտնում է Թելեգրամի Ծիրան ալիքը, մի գուցե ամեն ինչ շատ պարզ է եւ կապ ունի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հետ: 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն լուրերը, թե Սիրիայում թուրքերը գրոհայիններ են հավաքագրում, որոնք, իբր, Ադրբեջանի շահերից ելնելով են իրականացվում, գրոհայիններ տեղափոխելու տարբերակը համարվում է խիստ հավանական:

Դիտվել է 313727անգամ
Վերջին լուրեր