Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2020 : 21-43

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուշացած զորավարժություններ են․ ռազմագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին․

«Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուշացած զորավարժություններ են, քանի որ, որպես կանոն դրանք տեղի են ունենում մայսի ամսին, կամ, ծայրահեղ դեպքում հունիսին։
Շատ հետ չեմ գնացել, ուզում եմ ներկայացնել 2015թ․-ից սկսաց բոլոր տարեկան զորավարժություններից կադրեր։ Ասեմ, որ զորավարժություններ տեղի չեն ունեցել միայն 2016թ․-ին, իսկ թե ինչու, դա արդեն այլ թեմա է։

 

Այսպիսով 2015-ի մայիս, լայնածավալ զորավարժություններ, որին ընդգրկված էին օդային ուժերը, հրթիռա-հրետանին զորքերը, ՀՕՊ-ը և այլ ստորաբաժանումներ (նկ․ 1-ին և 2-րդ):
2017թ․ հունիս, այս զորավարժությունների նորությունները հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներն էին (նկ․ 3-րդ և 4-րդ)։

 

2018թ․ մայիս, նույն կազմով և նույն ձևաչափով զորավարժություն, որոնք եղել են նախկինում։ 2018-ին Թուրքիան զինտեխնիկայի մի մասն այդպես էլ հետ չտարավ (նկ․5-րդ )։
2019թ․ մայիս, կրկին նույն ձևաչափով զորավարժություններ, սակայն թուրքական կողմից մասնակցում էին նաև հատուկ նշանակության ջոկատներ (նկ․ 6-րդ և 7-րդ)։

2020թ․ հուլիս, այս դեպքում թերևս միակ նորությունն այն է, որ ցամաքային ուժերը տեղաշարժվել են նաև ռազմական ինքնաթիռով, ինչպես նաև զորավարժությունների աշխարահագրությունն ընդլայնվել է, ընդհուպ ընդգրկելով Եվլախը։

 


Առայժմ այսքանը։ Ուսումնասիրությունս Ադրբեջանի զորավարժությունների մասով բավականին ընդգրկուն է, և մեկ գրառում այն հնարավոր չէ ներկայացնել, բայց հավաստիացնում եմ, որ այս զորավարժությունների հապճեպ կազմակերպումը պարզապես Տավուշյան մարտերի ժամանակ հոխորտանքի իրական լինելու տպավորություն թողնելն է»։

Դիտվել է 46634անգամ
Վերջին լուրեր