07 / Ապրիլ / 2020 : 08-22

Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25, մեկուսացված՝ 9 անձ կա․ Հունան Պողոսյան

Սյունիքի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 25 անձ կա, մեկուսացված՝ 9 անձ։ Այս մասին Հ1-ի «Լուրերի» եթերում ասել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Ըստ մարզպետի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է 1000-ի։ «Սկզբնաղբյուրը, որպես կանոն, Կապանում և Մեղրիում գրանցված դեպքերն են, բոլոր դեպքերն էլ գրեթե փոխկապակցված են։ Ունենք նաև Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր հայրենակցի մոտ հաստատված դեպք։ Այս երեք օջախներն են հիմնականը»,- նշել է նա։

Դիտվել է 4565անգամ
Վերջին լուրեր