Ադրբեջանական բանակը կորուստ ունի

Ադրբեջանի ՊՍԾ-ն հայտնում է ոչ մարտական կորստի մասին,- գրում է Ռազմինֆոն։
Հուլիսի 29-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 2019 թ․ ապրիլին զորակոչված ժամկետային զինծառայող Գուրբանլը Նաթիգ Էլչին օղլուն (Qurbanlı Natiq Elçin oğlu):
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ ՊՍԾ և զինվորական դատախազության աշխատակիցները հետաքննում են դեպքը:
Նշենք, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 43 կորուստ: