Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2020 : 16-43

Դեղձով շատ համեղ տորթ, որը պատրաստվում է առանց թխելու

Ձեզ ենք ներկայացնում թեթև և պարզ մրգային աղանդեր դեղձով՝ շատ համեղ ամառային տորթ, որը պատրաստվում է առանց թխելու։



Բաղադրիչներ
Հիմքի համար

Թխվածքաբլիթ «Սավոյարդի» – 100 գ


Մուսի համար

Դեղձ – 400 գ
Կես կիտրոնի հյութ
Մեղր – 1 թ/գ
Սերուցք – 400 գ
Կաթ – 20 գ
Օսլա – 20 գ
Վանիլին՝ ըստ ճաշակի
Ժելատին – 10 գ
Շաքարավազ – 80 գ

Զարդարելու համար
Դեղձի ժելե – 1 հատ
Դեղձ – 3 հատ
Ազնվամորի

 


Պատրաստման եղանակը

Պատրաստել դեղձի պյուրե: Հաստ հատակով կաթսայի մեջ կտրատել 400 գ դեղձ, ավելացնել կետրոնի հյութը, մեղրը: Կաթսան դնել կրակի վրա, հասցնել մինչև եռման աստիճանի:
Հարել ձեռքի բլենդերով: Մի թեթև եփել զանգվածը (մոտ 5-7 րոպե եփել ցածր կրակի վրա, առանց կափարիչի):

Անցկացնել մանր մաղով, թողնել, որ լրիվ սառչի:

Պատրաստել եփովի կրեմ: Կաթը, շաքարավազը, վանիլինը, օսլան լցնել կաթսայի մեջ, լավ խառնել և դնել կրակի վրա: Եփել այնքան՝ մինչև պնդանա: Սառեցնել:
Սերուցքը հարել՝ մինչև էականորեն պնդանալը:
Հետո մաս-մաս ավելացնել եփովի կրեմը, շարունակել հարել:
Ավելացնել դեղձի պյուրեն, հարել: Ժելատինը նախօրոք թրջել 80 մլ ջրի մեջ և թողնել 10 րոպե: Հետո տաքացնել մինչև ժելատինի հալչելը: Սառեցնել, Ժելատինը լցնել զանգվածի մեջ, նորից մի փոքր հարել:


Հավաքել տորթը: Սավոյարդին շարել կաղապարի մեջ: Սավոյարդիների վրա լցնել զանգվածը, դնել սառնարան:


Սառչելուց հետո վրան շարել շերտատած դեղձը և ազնվամորին:
Պատրաստել դեղձի ժելեն, լցնել տորթի վրա և մոտ 3-4 ժամ դնել սառնարանի մեջ՝ մինչև լրիվ սառչելը:

Դիտվել է 33963անգամ
Վերջին լուրեր