Մոտ 30 ադրբեջանցիներ Քյոլնում հարձակվել են հային պատկանող նարգիլե բարի վրա

Գերմանիայում ադրբեջանցիները հայերի դեմ իրականացրել են ատելության հողի վրա անընդունելի հանցագործություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սերժ Թանկյանը՝ հղում անելով Zartonk Media-ին։
20-30 դիմակավորված ադրբեջանցիներ Քյոլնում հարձակվել են Hookah Bar-ի վրա, որի սեփականատերը հայ գործարար է։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ի գիշերը, սակայն այդ մասին տեղեկություններ են տարածվում հիմա։ Նրանք աթոռներ են շպրտել այս ու այն կողմ, ջարդուփշուր արել պատուհանները։
Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։