30 / Հուլիս / 2020 : 15-19

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 30-ի տվյալները

Հուլիսի 30-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1160 է: aliq.ge փոխանցմամբ այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը։ 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 6 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 935 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6489 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 337 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

Դիտվել է 28656անգամ
Վերջին լուրեր