30 / Հուլիս / 2020 : 18-56

 Թրամփն առաջարկել է հետաձգել նախագահական ընտրությունները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են այս տարվա նոյեմբերին: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա ընտրությունները հետաձգման անհարժեշտությունը տեսնում է կորոնավիրուսային համաճարակով եւ փոստով քվեարկության դեպքում խարդախությունների վտանգով պայմանավորված:

«Հաշվի առնելով փոստով համընդհանուր ընտրական իրավունքը, 2020 թվականի ընտրությունները կլինեն պատմության մեջ ամենաանընդունելի խարդախությունը:

Դա ահավոր ամոթ կլինի Միացյալ Նահանգների համար։ Պետք է տեղափոխել ընտրությունների ժամկետը, որ քաղաքացիները կարողանան հավուր պատշաճի քվեարկեն առավել հանգիստ ու ապահով»,- գրել է նախագահ Թրամփը: 

Դիտվել է 5781անգամ
Վերջին լուրեր