31 / Հուլիս / 2020 : 20-21

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 31-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև:

Արարողությունը տեղի ունեցավ առցանց: Հայկական կողմից այն ստորագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը:

Արարողությանը մասնակցում էին նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

Դիտվել է 6297անգամ
Վերջին լուրեր