Մահացել է բրիտանացի նշանավոր ռեժիսոր Ալան Փարքերը

Մեծ Բրիտանիայում 76 տարեկանում մահացել է Ռեժիսորների բրիտանական գիլդիայի համահիմնադիր, Կինոմատոգրաֆիայի բրիտանական խորհրդի նախագահ, կինոռեժիսոր Ալան Փարքերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մահը վրա է հասել տևական հիվանդությունից հետո՝ վշտի մեջ թողնելով նրա կնոջը, 5 երեխաներին։ Նա 7 թոռների պապ էր։
1944 թվականին Լոնդոնում ծնված Փարքերը ստացել է Բրիտանական կինոակադեմիայի 7 մրցանակ, 2 անգամ առաջադրվել «Օսկարի»։
1995 թվականին ստացել է Բրիտանական կայսրության օրդեն, 2002-ին՝ ասպետի կոչում։
Նա հանդիսանում է «Կեսգիշերային ճեպընթաց», «Հրեշտակի սիրտը», «Միսսիսիպին կրակի մեջ» ֆիլմերի ռեժիսոր։