01 / Օգոստոս / 2020 : 09-00

Մահացել է բրիտանացի նշանավոր ռեժիսոր Ալան Փարքերը

Մեծ Բրիտանիայում 76 տարեկանում մահացել է Ռեժիսորների բրիտանական գիլդիայի համահիմնադիր, Կինոմատոգրաֆիայի բրիտանական խորհրդի նախագահ, կինոռեժիսոր Ալան Փարքերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մահը վրա է հասել տևական հիվանդությունից հետո՝ վշտի մեջ թողնելով նրա կնոջը, 5 երեխաներին։ Նա 7 թոռների պապ էր։

1944 թվականին Լոնդոնում ծնված Փարքերը ստացել է Բրիտանական կինոակադեմիայի 7 մրցանակ, 2 անգամ առաջադրվել «Օսկարի»։

1995 թվականին ստացել է Բրիտանական կայսրության օրդեն, 2002-ին՝ ասպետի կոչում։

Նա հանդիսանում է «Կեսգիշերային ճեպընթաց», «Հրեշտակի սիրտը», «Միսսիսիպին կրակի մեջ» ֆիլմերի ռեժիսոր։

Դիտվել է 6615անգամ
Վերջին լուրեր