Թուրքիան F-16 կործանիչներ և հարձակման ուղղաթիռներ է ուղարկել Նախիջևան

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների՝ հուլիսի 31-ին թուրքական օդուժի F-16 բազմաֆունցիոնալ կործանիչները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու TurAz Qartalı-2020 համատեղ զորավարժություններին, գրում է EAD Daily-ն: Թուրքական բանակը նաև այս շաբաթ T-129 ATAK հարձակման ուղղաթիռներ է ուղարկել Նախիջևան:
Ըստ «EAD Daily»- ի, Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին ներգրավված են կենդանի զինուժը, զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ռազմաօդային ուժերի մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև օդային պաշտպանության և երկու երկրների բանակների հակաօդային հրթիռային ստորաբաժանումներ:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 1-5-ը ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններ են տեղի ունենալու Բաքվում և Նախիջևանում, որտեղ տեղակայված է երկրի Զինված ուժերի Առանձնացված զինված ստորաբաժանումը:
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը մարտական ինքնաթիռների մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն Բաքվում, Գյանջայում, Քուրդամիրում, Եվլախում և Նախիջևանում: