Լեգենդ Ճշմարտության և Ստի մասին
19-րդ դարի լեգենդը պատմում է…
Հանդիպում են մի անգամ Ճշմարտությունն ու Սուտը։ Սուտը շնորհավորում է Ճշմարտությանը, ասելով. «այսօր գեղեցիկ օր է»։
Ճշմարտությունը նայում է շուրջբոլորը, նայում է երկնքին՝ իրոք, շատ գեղեցիկ օր է։ Նրանք որոշ ժամանակ անց են կացնում միասին մինչև հասնում են ջրով լի մի մեծ ջրհորի։
Սուտը ձեռքը իջեցնում է ջրի մեջ և շրջվում դեպի ճշմարտությունը, «Հաճելի և տաք ջուր է, – ասում է նա, – եթե ցանկանում եք կարող ենք միասին լողանալ»։
Ճշմարտությունը կրկին ընկնում է կասկածների մեջ։
Նա նույնպես իջեցնում է ձեռքը ջրի մեջ և համոզվում, որ ջուրն իրոք շատ հաճելի է։ Որոշ ժամանակ նրանք լողանում են, երբ հանկարծ Սուտը դուրս է գալիս ջրհորից, հագնում ճշմարտության հագուստը և անհետանում։
Ճշմարտությունը մերկ և բարկացած դուրս է գալիս ջրից, վազում այս ու այն կողմ՝ փնտրելով Ստին, որպեսզի ստանա իր հագուստը։
Աշխարհը, որ տեսնում է նրա մերկությունը՝ հայացքը շուռ է տալիս դեպի ամոթն ու բարկությանը։ Խեղճ Ճշմարտությունը, ամաչելով, շուռ է գալիս դեպի ջրհորը և հավերժ անհետանում այնտեղ։
Այդ օրվանից Սուտը շրջում է աշխարհով մեկ՝ հագնված ինչպես Ճշմարտությունը, բավարարելով աշխարհի պահանջները, իսկ աշխարհը ոչ մի կերպ չի ցանկանում տեսնել մերկ Ճշմարտությանը։