Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Օգոստոս / 2020 : 16-02

Ձմերուկի 7 առողջարար հատկություն, որոնց մասին պետք է իմանաք

Ամառը թարմ ու հյութառատ ձմերուկ օգտագործելու ժամանակն է: Այն զովացնում է ու մեր օրգանիզմի համար ապահովում հեղուկի այն չափաբաժինը, որի կարիքն այդքան ունենք ամռան այս տապին, սակայն ամեն ինչ միայն այսքանով չի սահմանափակվում: Ահա ձմերուկի 7 առողջարար հատկություն, որոնք կապշեցնեն ձեզ ու կստիպեն բոլորովին այլ աչքերով նայել այս բանջարեղենին:

Սրտանոթային  և ոսկրային առողջության համար

Ձմերուկը պարունակում է լիկոպեն, որը հատկապես առողջարար է սրտանոթային համակարգի առողջության համար, և վերջերս նաև ճանաչվել կարևոր գործոն՝ ոսկրերի առողջության պահպանման համար: Ձմերուկը օգտակար է սրտանոթային համակարգին, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունն ու կարգավորում արյան ճնշումը: Լիկոպինը, որը պարունակում է ձմերուկը (ինչպես նաև լոլիկը), նվազեցնում է թթվածնային ճնշումը, որը, որպես կանոն, ազդում է ոսկրերի այն բջիջների զարգացման վրա, որոնք ներգրավված են օստեոպորոզի պաթոգենզի մեջ: Սա նշանակում է, որ ձմերուկը օգտակար է ոսկրերի ամրության համար: Այն նաև հարուստ է պոտասիումով, որն օգնում է վերականգնել օրգանիզմի կալցիումը:
Եվս մեկ պատճառ ոսկրերի ու հոդերի առողջության ու ամրության համար:

 

 ♦ Նվազեցնում է օրգանիզմի ճարպերը
Ձմերուկը պարունակում է ցիտրուլին ամինաթթուն, որը նվազեցնում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը:

♦ Հակաբորբոքային ու հակաօքսիդանտ
Ձմերուկը հարուստ է ֆենոլիկ միացություններով, ինչպես, օրինակ, Ֆլավոնոիդներով, կարոտենոիդներով ու տրիտերպենոիդններով: Կարոտենոիդ լիկոպենը, որով հարուստ է ձմերուկը, հատկապես օգտակար է նրանով, որ նվազեցնում է բորբոքային պրոցեսներն ու չեզոքացնում ազատ ռադիկալները: Այն պարունակում է նաև տրիպտերպենոիդ կուկուրբիտացին E, որը հակաբորբոքային ազդեցություն ունի օրգանիզմում:

♦ Միզամուղ և երիկամների առողջության համար
Ձմերուկը բնական միզամուղ է, որը միաժամանակ չի վնասում երիկամները՝ ի տարբերություն ալկոհոլի ու կոֆեինի: Ձմերուկը նպաստում է լյարդում ամոնյակի (սպիտակուցների ճեղքման ու մարսման արգասիք) քայքայման գործընթացին, որը հանգստացնում է երիկամների լարվածությունն ու նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկի ազատմանը:

 

♦ Մկանային ու նյարդային առողջության համար
Հարուստ լինելով պոտասիումով` ձմերուկը հրաշալի բնական էլեկտրոլիտ է` այսպիսով կարգավորելով նյարդերի ու մկանների աշխատանքը: Պոտասիումն է որոշում մեր մկանների կծկման հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև կարգավորում օրգանիզմում նյարդերի գրգռվածություննը:

♦  Աչքերի առողջության համար
Ձմերուկը բետա-կարոտինի հրաշալի աղբյուր է, որը օրգանիզմում փոխակերպվում է վիտամին A-ի: Այն օգնում ծիածանաթաղանթի պիգմենտների արտադրմանն ու կանխում աչքի խնձորակի` ծերացման հետևանքով առաջացած վնասվածքները, ինչպես նաև կանխում գիշերային կուրությունը: Վիտամին A-ն նաև նպաստում է առողջ մաշկ, ատամներ, փափուկ ու ոսկրային հյուսվածքներ ունենալուն:

♦ Իմունային հաակարգի ու բջիջների վնասվածքի համար
Ձմերուկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը չափազանց օգտակար է իմունային համակարգի համար: Բազմաթիվ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ վիտամին C-ն օգնում է բուժել վերքերը՝ նպաստելով հյուսվածքների կապերի ձևավորմանը:  

Կարդացեք նաև

Ինչպես ընտրել լավ ձմերուկ և ինչ է նշանակում դրա վրայի մեծ, դեղին հատվածը

Դիտվել է 39084անգամ
Վերջին լուրեր