04 / Օգոստոս / 2020 : 18-55

Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտել է հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի  KZV (Krouzian Zekarian Vasbouragan Armenian School) հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը:

«Սա զազրելի է: Ատելության այս գործողությունները տեղ չունեն Կալիֆորնիայում»,- գրել է Նյուսոմը` կիսվելով վանդալիզմի մասին հրապարակման հղումով:

Դիտվել է 11538անգամ
Վերջին լուրեր