04 / Օգոստոս / 2020 : 21-02

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կա ավելի քան 100 վիրավոր

Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա ավելի քան 100 վիրավոր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան:

CNN-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել հրավառության համար նախատեսված պարագաների պահեստում բռնկված հրդեհը:

 

Դիտվել է 42895անգամ
Վերջին լուրեր