Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվածների ընդունմանը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից հետո երկրի Առողջապահության նախարարը բոլոր հիվանդանոցներին հորդորել է պատրաստվել վիրավորներին ընդունելուն: Այս մասին հայտնում է RT-ին:
Նա հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Զոհերի վերաբերյալ հաղորդագրություն չի ստացվել:
Նշենք, որ երկու խոշոր պայթյուն ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, ականատեսները տեսանկարահանել են այդ պայթյուններն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում:
Կարդացեք առնչվող հրապարակումները․
Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կա ավելի քան 100 վիրավոր