04 / Օգոստոս / 2020 : 21-33

 

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվածների ընդունմանը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից հետո երկրի Առողջապահության նախարարը բոլոր հիվանդանոցներին հորդորել է պատրաստվել վիրավորներին ընդունելուն: Այս մասին հայտնում է RT-ին:

Նա հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Զոհերի վերաբերյալ հաղորդագրություն չի ստացվել:

Նշենք, որ երկու խոշոր պայթյուն ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, ականատեսները տեսանկարահանել են այդ պայթյուններն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում:

 

 

Կարդացեք առնչվող հրապարակումները․

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կա ավելի քան 100 վիրավոր 

Պայթյուն Լիբանանում (Տեսանյութ) 

 Ոչ պաշտոնական աղբյուրները շրջանառում են ահաբեկչության վարկածը՝ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը 

Դիտվել է 18186անգամ
Վերջին լուրեր