Բեյրութի նավահանգստի ուղղությամբ կարող էր հասցված լինել հրթիռային հարված
«Ալ-Հադաթ» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Բեյրութի նավահանգստի ուղղությամբ հրթիռային հարված կարող էր հասցված լինել: Աղբյուրի տվյալներով՝ հարձակման նպատակը, որը վերագրվում է Իսրայելի ռազմաօդային ուժերին, կարող էր լինել «Հեզբոլլահ» շարժման պահեստը:
Պայթյունի պատճառների պաշտոնական վարկած դեռևս չի հաղորդվում: Լիբանանյան բանակի հրամանատարության ներկայացուցիչները որևէ հայտարարություն այս հարցով չեն արել:
Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կա ավելի քան 100 վիրավոր