04 / Օգոստոս / 2020 : 21-52

Բեյրութում պայթյունի հետևանքով կա առնվազն 10 զոհ․ երկրում օգոստոսի 5-ը հայտարարվել է սգո օր

Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնել է CNN-ը:

Երկրի առողջապահության նախարարը հրահանգել է տարածքի բոլոր հիվանդանոցներին պատրաստ լինեն ընդունելու մեծ թվով վիրավորների: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:

Կարդացեք նաև

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կա ավելի քան 100 վիրավոր 

Պայթյուն Լիբանանում (Տեսանյութ) 

Դիտվել է 44254անգամ
Վերջին լուրեր