04 / Օգոստոս / 2020 : 22-19

 

Բեյրութում վիրավորների թվում կան հայեր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։

Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու արդյունքում։
Շուտափոյթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»:

Դիտվել է 23315անգամ
Վերջին լուրեր