05 / Օգոստոս / 2020 : 10-17

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:  «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ նա բուժքույր էր և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ:

Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն:

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:  

 

Կարդացեք նաև՝

Բեյրութում պայթյունից հայ բուժքույր է զոհվել (լուսանկար) 

 

Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 

Դիտվել է 13805անգամ
Վերջին լուրեր