05 / Օգոստոս / 2020 : 10-55

Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է

Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:

Այս մասին Արեւելքը տեղեկացավ Լիբանանից: Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  70 մարդու կյանք է խլել:

Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին,  եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները: 

Ազգությամբ հայ է նաեւ զոհերից  Ալինա Զաբրին: 

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: 

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել 

Դիտվել է 99659անգամ
Վերջին լուրեր